Powered By Blogger

четверг, 16 февраля 2012 г.

Արցախյան գոյամարտ


Արցախյան գոյամարտը 20-րդ դարասկզբում

Արցախյան գոյամարտը սկիզբ է առել 1918-1920 թվականներին։ Այս շրջանում Լեռնային Ղարաբաղը դե յուրե մաս չի կազմել որևէ պետության, այդ թվում՝ Ադրբեջանի։ Օսմանյան Թուրքիայի ճնշման տակ ստորագրված Բաթումի պայմանագրով, նոր կազմավորվող Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության սահմաններից դուրս էին մնացել բազմաթիվ հայաբնակ տարածքներ, այդ թվում և Արցախը։ Դրանից օգտվեցին նորաստեղծ Ադրբեջան կոչված պետության ղեկավարները` Գարդմանքն, Արցախը, Զանգեզուրը և Նախիջևանը հայտարարելով իրենց պետության մաս, սակայն տեղի հայ բնակչությունը վճռական դիմադրություն ցույց տվեց օկուպանտներին:
Իր ինքնորոշման իրավունքը իրագործելու համար, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ընտրեց ժողովրդական ներկայացուցչություն (պառլամենտ)՝ Արցախահայության Համագումարը, որը 1918-1920 թթ ներկայացնում էր Արցախի գերագույն լիազոր օրգանը։[6] Ադրբեջանական կառավարությունը փորձեց Լեռնային Ղարաբաղը անեքսիայի ենթարկել Օսմանյան Թուրքերի օգնությամբ։

Արցախյան գոյամարտը 20-րդ դարի վերջում

1988 թվականից Ադրբեջանը սանձազերծեց Հայ-Ադրբեջանական պատերազմ: Լավ զինված ադրբեջանական բանակը, ջոկատներից սկսեցին լայնածավալ հարձակումները Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով: Պատերազմի հորձանուտում հայերը միացիալ ուժերով ստեղծեցին հայոց ազգային բանակ, որը կազմում էր մոտ 20-25 հազար: Ադրբեջանի բանակը 75-80 հազար: Սակայն հայերը կարողացան հետ շպրտել թշնամու գրոհը և ազատագրել Արցախը: Ադրբեջանական բանակի նշանառված հարվածներին զոհ են գնում հազարավոր հայ խաղաղ բնակիչներ: Հայկական կողմը կորցրեց Արծվաշենը, Մարդակերտի, Մարտունիի, Շահումյանի շրջանների մի մասը: Հայկական ուժերի վճռական գործողություններին թշնամին չկարողանալով դիմադրել և վախենալով ավելի ծանր կորուստներ կրելու մտքից զինադադար է խնդրում, որը կնքվում է 1994 թվականի Մայիսի 12-ին: Արդյունքում հայերը ունենում են 5 հազար զոհ (ինչպես նաև` հազարավոր զոհեր խաղաղ բնակչության շրջանում), իսկ Ադրբեջանցիները` 40 հազար զոհ: Արցախյան գոյամարտում հայ ազգը ցույց տվեց իր միասնականության ուժը, կարողացավ կասեցնել թշնամու ագրեսիան և ազատագրել հայկական տարածքների մի մասը:


Թվական1988–1994
ՎայրՀայաստանԱրցախ,Տավուշի մարզ,Գեղարքունիքի մարզ
ՊատճառԱդրբեջանի իշխանությունների հայահալած քաղաքականությունը
ԱրդյունքՀայկական զորքերի ռազմական հաղթանակ ։
Զինադադարի պայմանագիրը ստորագրվել է 1994-ին Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի կողմից։
Տարածքային
փոփոխություններ
Արցախը դարձել է դե ֆակտո անկախ հանրապետություն։ Բանակցային գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև Արցախի ապագայի վերաբերյալ շարունակվում է ։
Հրամանատարներ
ԼՂՀ Սամվել Բաբայան,
ԼՂՀ Լեոնիդ Ազգալդյան,
ԼՂՀ Մոնթե Մելքոնյան,
Հայաստան Հմայակ Հարոյան,
Հայաստան Վազգեն Սարգսյան,
Հայաստան Արկադի Տեր-Թադևոսյան,
Հայաստան Անատոլի Զինեւիչ
Ադրբեջան Իսգանդար Համիդով,
Ադրբեջան Սուրետ Հուսեյնով,
Ադրբեջան Ռահիմ Գազիև,
Flag of Chechen Republic of Ichkeria.svg Շամիլ Բասաև[1]
Կողմերի ուժեր
20,00076,000














Комментариев нет:

Отправить комментарий